ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի դիտորդներին Լեռնային Ղարաբաղ թույլատրելու Ադրբեջանի որոշումը

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի դիտորդներին Լեռնային Ղարաբաղ թույլատրելու Ադրբեջանի որոշումը

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի դիտորդներին Լեռնային Ղարաբաղ թույլ տալու Ադրբեջանի որոշումը և հայտարարել է տարածաշրջանում նրանց մշտական ​​ներկայության անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ էջում X սոցիալական ցանցում։

«Այն, որ Ադրբեջանն առաջին անգամ թույլ տվեց ՄԱԿ-ի դիտորդներին Լեռնային Ղարաբաղ մտնել, դրական քայլ է։ Նրանք մշտական ​​ներկայության կարիք ունեն, քանի որ միայն թափանցիկությունը կարող է ամրապնդել վստահությունը տարածաշրջան բոլոր բնակիչների և վերադարձողների իրավունքները պաշտպանելու Ադրբեջանի խոստման նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: