հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Գերմանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար

Գերմանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական միջամտության համատեքստում Գերմանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար:

Օրեր առաջ Թուրքիան փակել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ուկրաինայի և Ռուսաստանի նավերի համար: Բացառություն են կազմում միայն ռազմաբազա վերադարձող նավերը, որոնք կարող են անխոչընդոտ վերադառնալ սևծովյան ռազմաբազաներ:

Հիշեցնենք, որ 1936 թվականին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն՝ Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Բացառություն են միայն ռազմակայան վերադարձող նավերը, որոնք կարող են անարգել վերադառնալ ելման կետեր, գրում է  Ermenihaber.am-ը։

  • Կիսվել: