Գերմանիան օգոստոսի 1-ից կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ից՝ նավթից
Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի նավթի և ածուխի գնումը Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսը, փոխանցում է Reuters-ը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածուխի, իսկ դեկտեմբերի 31-ից՝ ռուսական նավթի գնումը։
«Բոլորը, ովքեր գիտեն Դրուժբա նավթամուղի պատմությունը, որն արդեն իսկ խորհրդային ազդեցության գործիք էր Արևելյան Եվրոպայում, հասկանում է, որ այդ կախվածությունից ազատվելը հեշտ չէ, բայց դա այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից», ասել է Կուկիսը։
Ռուսաստանի Դաշնությանը բաժին էր ընկնում Գերմանիա ներմուծվող ածուխի 40%-ը և նավթի 40%-ը:


