Գերմանիան հայտնել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը խստացնելու մտադրության մասին
Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը սեպտեմբերի 18-ին կփակվի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը:
Նա հավելել է, որ Բեռլինում «Ռուսական տան» գործունեության վերաբերյալ համաձայնագիրը կդադարեցվի՝ պնդելով, որ դա «անվտանգությունն ամրապնդելու» համար է։
Պաշտոնյայի խոսքով՝ Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։



