ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գերմանիան կոչ է արել քաղաքացիներին լքել Ուկրաինան

Գերմանիան կոչ է արել քաղաքացիներին լքել Ուկրաինան

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այդ երկրում նրանց գտնվելը պարտադիր չէ:  Այս մասին հայտարարությունը տեղադրված է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:

«Եթե հիմա գտնվում եք Ուկրաինայում, ապա մտածեք՝ արդյոք անհրաժեշտ է, որ այդտեղ մնաք: Եթե ոչ, ապա կարճաժամկետ հեռանկարում լքեք այն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով այս օրերին տարբեր երկրներ կոչ են արել իրենք քաղաքացիներին խուսափել այցելել այդ երկիր, իսկ արդեն ուկրաինական տարածքում գտնվողներին՝ լքել այն: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կանադան, Բելգիան, Քուվեյթը և այլն:

  • Կիսվել: