Գերմանական նավագնացության հայտնի ընկերությունը 3 նավ է կորցրել Օդեսայի մոտակայքում. աղբյուր
Գերմանական Blumenthal GMBH նավագնացության ընկերությունը, որը նախկինում նացիստական Գերմանիայի հիմնական նավագնացական ընկերություններից մեկն էր, նավեր է կորցնում Օդեսայի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով ծովային երթևեկության մոնիթորինգի տվյալների վրա։
Աղբյուրը նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ընկերության առնվազն երեք նավ է խոցվել ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերի կողմից։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:



