Գերմանացի պաշտոնյան Թրամփին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ «անպատասխանատու» պատերազմը
Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբայիլն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ պատերազմը՝ այն անվանելով «անպատասխանատու»։ Այդ մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ, որտեղ մասնակցելու է G20 երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը։
Գերմանացի պաշտոնյան, մասնավորապես, նշել է. «Սա ամենակարևոր ուղերձն է, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար․ դադարեցրեք այս պատերազմը»։
Նա նաև Թրամփի վրա է դրել վառելիքի գների աճի պատասխանատվությունը։ Գերմանացի նախարարը նշել է, որ բենզալցակայաններում գների բարձրացումը Իրանի դեմ ամերիկյան նախագահի սկսած պատերազմի հետևանքներից մեկն է։
Նշենք, որ G20 երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն երկուշաբթի և երեքշաբթի օրերին Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում։



