երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերագույն ռադա է ներկայացրվել Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծ

Գերագույն ռադա է ներկայացրվել Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծ

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Գերագույն ռադա է ներկայացրել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշման նախագիծ, գրում է kommersant.ru-ն։ 

Պատգամավորները նաև կորոշեն Իրանին ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու հարցը:

«Գերագույն Ռադա է ներկայացվել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու և ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու մասին որոշման նախագիծը», - գրել է Գոնչարենկոն Telegram-ում:

Պատգամավորը նաև Ռադային կոչ է արել դիմել ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ՆԱՏՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև երրորդ երկրների կառավարություններին՝ կոչ անելով ճանաչել Իրանը որպես «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:

Նշենք, որ այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Սական թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հերքում են իրանական անօդաչուների առքուվաճառքի վերաբերյալ պնդումները:

  • Կիսվել: