Գեմանիայի կանցլերը հայտարարել է Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունները թույլ տալու մասին
Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը լուրջ վնաս է հասցնում։ Հետևաբար, մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ նավարկության ազատությունը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան նույնպես պատրաստ կլինի տրամադրել ռազմական կարողություններ դրա համար։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»:


