երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Գազպրոմը» սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային վնասից հետո

«Գազպրոմը» սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային վնասից հետո

25 տարում առաջին եւ ողջ պատմության մեջ ռեկորդային վնաս կրելով՝ «Գազպրոմը» սկսել է իսպառ վաճառել գույքը։

Չորեքշաբթի ընկերությունը հայտարարել է, որ գնորդներ է փնտրում Մոսկվայի եւ Մերձմոսկվայի անշարժ գույքի համար։ Դրանց մեջ են օֆիսները Շինարարների փողոցում, «Իմպերիալ Պարկ օտել & Սպա» սանատորա-ամառանոցային համալիրը Պերվոմայսկում, Ռոգոզինո գյուղը, Նովոչերյոմուշկայի փողոցի շենքի առաջին հարկի ոչ բնակելի տները, ինչպես նաեւ 96 տեղանոց ավտոկայանը Մոսկվայի գլխավոր օֆիսի մոտ։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգ «Գազպրոմ» խմբի ընկերությունների տեղափոխման ավարտը», բացատրել են ընկերության մամուլի ծառայությունում։

Անցած տարի «Գազպրոմը» կրել էր 629 մլրդ ռուբլի զուտ վնաս ֆինանսական հաշվետվության միջազգային չափորոշիչների գծով, նշել էր հասույթի 27 տոկոս նվազման մասին, իսկ EBITDA ցուցանիշի գծով վնասը կրկնակի էր։ Ընկերության գազի բիզնեսը վնասաբեր է դարձել (1,2 տրլն ռուբլի մեկ տարում), իսկ «Գազպրոմի» պարտքը հասել է ռեկորդային 6,65 տրլն ռուբլու՝ գերազանցելով Ազգային բարեկեցության հիմնադրամի լիկվիդային մասը (5 տրլն ռուբլի)։

Անջատելով եվրոպական երկրների մեծ մասի գազը՝ անհաջող փորձելով հասնել զիջումների Ուկրաինայի հարցում, Կրեմլը «Գազպրոմին» զրկեց սպառման գլխավոր շուկայից, որի հետ կապերը կառուցվել են գրեթե կես դար։ Տարվա արդյունքներով՝ «Գազպրոմը» արտահանման է դրել միայն 69 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը նվազագույն ծավալն է 1985-ից ի վեր։ 2022թ. համեմատ արտահանման ծավալները կրճատվել են եւս մեկ երրորդով, իսկ եթե համեմատենք մինչպատերազմյան ծավալների հետ՝ եռակի։ Եվրոպա մատակարարումները նվազել են 28 մլրդ խորանարդ մետրով, դա 1970-ականների երկրորդ կեսի մակարդակն է։ Իսկ «Գազպրոմի» արդյունահանումը կազմել է ընդամենը 404 մլրդ խորանարդ մետր եւ նվազագույնն է ընկերության գոյության 34 տարիների ընթացքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: