ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

«Գազպրոմը» հայտարարել է Լատվիային գազի մատակարարումների դադարեցման մասին՝ գազի օգտագործման պայմանների խախտման պատճառով։

«Այսօր «Գազպրոմ» ՓԲԸ-ն դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիային հուլիսյան հայտի շրջանակներում՝ գազի դուրսբերման պայմանների խախտման պատճառով»,- ասվում է ընկերության Telegram ալիքի հաղորդագրության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին:

Ուկրաինայի նկատմամբ ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա։ Եվրամիությունն արդեն ընդունել է սահմանափակող միջոցների յոթ փաթեթ, ներառյալ ածխի և նավթի էմբարգոն։

  • Կիսվել: