ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Գազպրոմ»-ը սկսել է ծանուցումներ ուղարկել ներմուծողներին գազի դիմաց ռուբլով վճարելու կարգի մասին

«Գազպրոմ»-ը սկսել է ծանուցումներ ուղարկել ներմուծողներին գազի դիմաց ռուբլով վճարելու կարգի մասին

«Գազպրոմ»-ը սկսել է ծանուցումներ ուղարկել ներմուծողներին գազի դիմաց ռուբլով վճարելու կարգի մասին, հաղորդում է Интерфакс-ը։

«Ռուսական գազի մատակարարման համար վճարումները կկատարվեն Ռուսաստանի Դաշնության կանոններով»,- նշել է ռուսական ընկերությունը։

Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների ժամանակ եվրոպացի առաջնորդներին բացատրել է ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու սխեման։

Ավելի վաղ՝ մարտի 31-ին, ստորագրվել է ՌԴ նախագահի՝ «Բնական գազի ռուսաստանցի մատակարարների առջեւ օտարերկրյա գնորդների պարտավորությունների կատարման հատուկ ընթացակարգի մասին» № 172 հրամանագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ 2022թ․ ապրիլի 1-ից հետո հրամանագրում նշված օտարերկրյա գործընկերներին մատակարարվող ռուսական գազի դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ռուսական ռուբլով։

  • Կիսվել: