կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գազպրոմ Արմենիայում ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում՝ ռադ արեք. մեդիափորձագետ

Գազպրոմ Արմենիայում ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում՝ ռադ արեք. մեդիափորձագետ

Մեդրափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հակիրճ կերպով զգուշացնում է այժմ տարածվող խաբեությունների մասին։

«Գազպրոմ Արմենիայում ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում։ ՌԱԴ ԱՐԵՔ:

Ինչ որ սիրուն աղջկերք Ինստագրամում առաջարկում են ներդրումներ անել, ինչ֊որ ալգորիթմերի մասին են խոսում, արագ գումարների վրա տոկոս ստանալու հնարավորոթւոյւնների մասին։ ՌԱԴ ԱՐԵՔ:

Առաջարկում են ձեր գովազդային հարթակին մուտք տալ Ֆեյսբուքում, դիմացը ձեզ գումար վճարել։ ՌԱԴ ԱՐԵՔ»

  • Կիսվել: