ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գազայում կյանքից զրկվածների թիվը գերազանցել է 32 հազարը

Գազայում կյանքից զրկվածների թիվը գերազանցել է 32 հազարը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 32705-ի, մոտ 75200-ը վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32705-ի, վիրավորվել է 75190 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 82 խաղաղ բնակիչ է զոհվել։

  • Կիսվել: