Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել
Գազայի հատվածում սեպտեմբերի 29-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 42 մարդ։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Թիրախավորվել են Գազայի հարավում տեղահանվածների համար նախատեսված ապաստարանը, Գազայի կենտրոնական շրջանները։
Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական ուժերն Արևմտյան ափի Ջենին քաղաքում մի քանի ընտանիքի ստիպել են լքել իրենց տները՝ դրանք վերածելով ռազմական դիրքերի՝ քաղաքում և շրջակա տարածքներում զորքերի մեծ տեղաշարժերի և տեղակայումների ֆոնին։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհվել է առնվազն 1431, վիրավորվել՝ 5026 մարդ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի դեմ պատերազմի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 032-ի, իսկ վիրավորներինը՝ 175 142-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։



