հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Գազայի կենտրոնական հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, այդ թվում՝ նույն ընտանիքի հինգ անդամ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի աշ-Շաֆա հիվանդանոցը հայտնել է, որ զոհերը գրանցվել են Գազա քաղաքում չորս բնակարանների թիրախավորման հետևանքով։ Վիրավորվել է առնվազն 15 մարդ։

Իսրայելական բանակը դեռևս չի մեկնաբանել հարձակումները։

Գազայում 2025թ․ հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարը չի դադարեցրել իսրայելական հարձակումները։ Ըստ պաղեստինյան WAFA գործակալության՝ հոկտեմբերի հրադադարից ի վեր Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 947-ի։

Համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ անուղղակի բանակցությունները, որը ներառում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Իսրայելի բանակի դուրսբերումը, փակուղի են մտել։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 72956-ի, իսկ վիրավորներինը՝ 173043-ի: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: