ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գազայում հրադադարի շուրջ Կահիրեի բանակցություններն արդյունք չեն տվել

Գազայում հրադադարի շուրջ Կահիրեի բանակցություններն արդյունք չեն տվել

Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ Կահիրեում անցկացված բանակցություններն անարդյունք են ավարտվել, բայց գործընթացը շարունակվելու է, գրում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։

Ըստ աղբյուրի՝ Կահիրեի բանակցությունները եղել են «կառուցողական եւ նպատակ ունեին հասնել վերջնական եւ իրականանալի համաձայնության, եւ բոլոր կողմերն այդ կարծիքին էին»։

Նրա խոսքով՝ «գործընթացը կշարունակվի առաջիկա օրերին աշխատանքային խմբերի շրջանակում»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Գալիֆաքսի մամուլի ասուլիսում հայտնել է, որ Վաշինգտոնը «դեռ տենդագին» աշխատում է Կահիրեում, եգիպտացի եւ կատարցի միջնորդների, ինչպես նաեւ իսրայելցիների հետ, նշվել է ԶԼՄ հաղորդագրությունում։

Իր հերթին ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Իզաաթ ար-Ռիշքը կիրակի հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հեռացել է Կահիրեից եգիպտացի եւ քաթարցի միջնորդների հետ հանդիպումից հետո, որոնք իրենց տեղեկացրել են վերջին բանակցությունների արդյունքների մասին»։

Ար-Ռիշքը նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը պատրաստ է կատարել «Բայդենի պլանը (որը նախագահը հնչեցրել է հուլիսի 2-ին)»։

ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ Իսրայելը հրաժարվել է Ֆիլադելֆիայի եւ Նեցարիմի միջանցքներից իր զորքերը դուրս բերելու պարտավորությունից եւ լրացուցիչ պահանջներ ներկայացրել, ինչպիսին են տեղահանված պաղեստինցիների ստուգումները անկլավի հյուսիս վերադառնալիս։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ուսամա Համդանը «Ալ-Աքսա» հեռուստաալիքին կիրակի ասել է. «Մենք չենք քննարկի հրաժարումն այն բանից, ինչի շուրջ պայմանավորվել էինք հուլիսի 2-ին, կամ նոր պայմանները»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ հայտարարությունները պատրաստվող համաձայնագրի մասին չեն համապատասխանում իրականությանը, եւ որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին ասել է կարգավորման վերջին պլանի վերաբեյալ իր արձագանքի մասին։

  • Կիսվել: