երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի

Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր, առնվազն 33 797 մարդ է զոհվել, 76 465 մարդ վիրավորվել է:

Այս մասին ասվում է անկլավի առողջապահության նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում ռազմական գործողությունների զոհ է դարձել 68 մարդ, ևս 94-ը տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են տեղի բուժհաստատություններ։

 

  • Կիսվել: