Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանն արգելել են իրենց քաղաքացիներին կռվել Ուկրաինայում
Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանը, որոնք մտնում են հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ, դեմ են արտահայտվել Ուկրաինայի դեմ պատերազմում իրենց քաղաքացիների մասնակցությանը:
Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանատունը սեպտեմբերի 21-ին իր քաղաքացիներին հայտնել է, որ օտարերկրյա պետությունների տարածքում մարտական գործողություններին մասնակցելու համար նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում: Ղրղզստանի քաղաքացիներին, որոնք ապրում են Ռուսաստանում եւ որոնց կոչ են անելու մասնակցել որեւէ ռազմական գործողությունների, խորհուրդ են տալիս անհապաղ դիմել իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցչություն:
Նրանք, ովքեր կգնան պատերազմի, կարող են 5-10 տարի ազատազրկվել, հնարավոր է նաև գույքի բռնագրավում։ Նմանատիպ դիրքորոշմամբ նախօրեին հանդես են եկել Ուզբեկստանի և Ղազախստանի իշխանությունները ։
ՌԴ-ում Ուզբեկստանի դեսպանատունը հայտարարել է, որ հայրենակիցներին նախազգուշացնում է կամավորական գումարտակներ ստեղծելուց եւ/կամ օտարերկրյա պետությունների տարածքում մարտական գործողություններին մասնակցելուց, որոնց համար սահմանված է քրեական պատասխանատվություն:
Ղազախստանում նման խախտման համար սպառնում է 5-9 տարվա ազատազրկում, որը նախատեսվում է ՂՀ ՔՕ 172-րդ հոդվածի համաձայն (այն արարքները, որոնք կապված են զինված հակամարտություններում կամ ցանկացած օտարերկրյա պետությունների տարածքում ռազմական գործողություններում Ղազախստանի քաղաքացիների դիտավորյալ ոչ իրավաչափ մասնակցության հետ ՝ վարձկանության նշանների բացակայության դեպքում):
Նշենք նաև, որ այս երկրներում, ինչպես նաև Վիետնամում երեկվանից արգելափակվել են ռուսական «Միր» բանկային քարտերը։
Ղազախստանն ու Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, իսկ Ուզբեկստանը 2012-ին լքել է կազմակերպության շարքերը ։