երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Գանայում ութ դպրոցական է խեղդվել լճում

Գանայում ութ դպրոցական է խեղդվել լճում

Գանայի արևելքում տարրական դպրոցի առնվազն ութ աշակերտ խեղդվել է, երբ նրանց նավը շրջվել է լճի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը։

 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին Վոլտա լճում, որն աշխարհի ամենամեծ ներալիքային ջրամբարն է և գտնվում է համանուն գետի վրա, նշում է ռադիոկայանը։ Նավում եղել է 20 աշակերտ՝ հինգից 12 տարեկան։ Անհայտ պատճառներով նավը շրջվել է։ 12 դպրոցականներ կարողացել են ափ դուրս գալ:

 
 

  • Կիսվել: