Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ՝ երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ հարցերը քննարկելու համար։
«Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային արդիական հարցեր, ինչպես նաև մի շարք միջազգային թեմաներ»,-ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։


