երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գալիք ձմեռն Ուկրաինայի պատմության մեջ ամենադժվարը կլինի. Զելենսկի

Գալիք ձմեռն Ուկրաինայի պատմության մեջ ամենադժվարը կլինի. Զելենսկի

Գալիք ձմեռն Ուկրաինայի պատմության մեջ ամենադժվարը կլինի գազի բարձր գների պատճառով, ժողովրդին ուղղված ուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա հիշեցրել է, որ կապույտ վառելիքի արժեքը Եվրոպայում բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 3300 դոլարից: Նման պայմաններում Կիևը փորձում է ամեն ինչ անել ձմռան նախապատրաստական աշխատանքները հաղթահարելու համար, վստահեցրել է երկրի ղեկավարը ուկրաինացիներին։

«Եվ դա (ձմեռային շրջանը) իսկապես ամենադժվարը կլինի մեր պատմության մեջ», - ասել է Զելենսկին:

Երկրի ղեկավարը գազի հետ կապված իրավիճակը անվանել է «շատ վտանգավոր և շատ սուր»։

  • Կիսվել: