G7-ի առաջնորդները Ֆրանսիայում կքննարկեն Իրանի և Ուկրաինայի հարցերը
G7-ի առաջնորդները այսօր կհանդիպեն Ֆրանսիայում՝ այն բանից կարճ ժամանակ անց, երբ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին, որ հասել են նախնական համաձայնության՝ իրենց միջև պատերազմը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
Իրանի շուրջ հետագա քայլերի հարցը կլինի այն մի շարք թեմաներից մեկը, որոնք համաշխարհային առաջնորդները կքննարկեն հունիսի 15-17-ը կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Քննարկվելու են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը, համաշխարհային տնտեսական անհավասարակշռությունների հաղթահարումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս այսօր կժամանի Ֆրանսիա՝ մասնակցելու գագաթնաժողովին:


