շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
G7 երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումը

G7 երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումը

Այս մասին, հղում անելով ԱՄՆ վարչակազմում իրենց աղբյուրներին, հայտնել են Reuters-ը եւ CNN-ը։ G7 երկրների ղեկավարները համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։

Ռուսաստանն այժմ գտնվում է իր ոսկու պաշարների չափերի դասակարգման գործընթացում, ինչն առաջարկել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ոսկու հիմնական գնորդը մի երկիր է, որը ներառված չէ G7-ում՝ Շվեյցարիան։ Այն աշխարհի առաջատար ոսկու վերամշակող երկրներից մեկն է:

Հունիսի 21-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեյցարիան պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ 3 տոննա ոսկի է գնել Ռուսաստանից։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Ռուսաստանը արտահանել է 302,2 տոննա ոսկի՝ 17,4 մլրդ դոլար արժողությամբ, մինչդեռ Շվեյցարիան եղել է նրա հիմնական գնորդը։

G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 26-28-ը Գերմանիայում։

  • Կիսվել: