չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հումանիտար առաքելությունից Ֆրանսիա վերադարձած բժշկի մոտ էբոլա վիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։

Սա Ֆրանսիայում վիրուսի առաջին դեպքն է էբոլայի վերջին բռնկման ընթացքում։

Հիվանդը մեկուսացված է, և իշխանությունները շարունակում են շփումների հայտնաբերումը, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ Եվրոպայի բնակչության համար ռիսկը ցածր է։

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 1094-ի։ 277 մարդ մահացել է վիրուսից։ Էբոլայից մահվան 2 դեպք է արձանագրվել նաև հարևան Ուգանդայում։

 

  • Կիսվել: