ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ֆրանսիայում AstraZeneca-ի պատվաստումից հետո մահացել է երկու պացիենտ

Ֆրանսիայում AstraZeneca-ի պատվաստումից հետո մահացել է երկու պացիենտ

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո առաջացած թրոմբից մահացել է երկու քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից:

Ստացված տվյալների համաձայն՝ մարտի 19-25-ը երկրում արձանագրվել է թրոմբի առաջացման երեք դեպք, որոնցից երկուսը մահացել են: Նշվում է, որ Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, պատվաստումներից հետո գրանցվել է բարդությունների 12 դեպք:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նիդերլանդները դադարեցրել էր շվեդական ու բրիտանական արտադրության AstraZeneca պատվաստանյութի կիրառումը 60-ից ցածր տարիքի մարդկանց վրա: Այս պահին այդ դեղամիջոցի օգտագործումը դադարեցվել է մինչև ապրիլի 7-ը: Պատճառը 25-65 տարեկան կանանց մոտ առաջացած խնդիրներն են:

  • Կիսվել: