հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիայում Ամանորի գիշերը հրկիզել են ավելի քան 860 մեքենա

Ֆրանսիայում Ամանորի գիշերը հրկիզել են ավելի քան 860 մեքենա

Ֆրանսիայում Ամանորի գիշերը խուլիգանները հրկիզել են 861 ավտոմեքենա, ինչը 41 տոկոսով պակաս է, քան անցած տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Europe 1-ն:

Ինչպես նշում է ռադիոկայանը, հրկիզված մեքենաների մասին թվերը ներկայացված չեն եղել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, որը ներկայացնում էր ամանորյա գիշերը տեղի ունեցած միջադեպերը: Բանն այն է, որ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը նահանգապետերին նամակ է ուղարկել՝ պահանջելով չհաղորդել այդ տվյալները տեղական մակարդակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել մրցակցության ցանկացած դրսեւորումներից:
 

Ընդ որում՝ երկրի ոստիկանության եւ ժանդարմերիայի տվյալներով՝ հունվարի 1-ի գիշերը Ֆրանսիայի ամբողջ տարածքում անհայտ անձինք հրկիզել են 861 ավտոմեքենա, մինչդեռ անցած տարի գրանցվել էր հրկիզունմեր ռեկորդային թիվ՝ 1457 դեպք:

  • Կիսվել: