հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆրանսիայում 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար տարածք ոչնչացրած հրդեհի պատճառով

Ֆրանսիայում 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար տարածք ոչնչացրած հրդեհի պատճառով

 Ֆրանսիայի հարավում գիշերը 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար բուսականություն ոչնչացրած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ավերոն դեպարտամենտի պրեֆեկտուրային:
Տարհանումն ընթացել է ամբողջ գիշեր. 01։00-ից մինչև 03։00-ը 1200 մարդ տեղավորվել են ապաստարանում։ Բոլոր տարհանվածները պետք է այնտեղ մնան և չեն կարող տուն վերադառնալ մինչև իշխանությունների նոր կարգադրությունը։
 
Նշվում է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիայում սկսվել է շոգի չորրորդ ալիքը։ Անոմալ բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի։

  • Կիսվել: