կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆրանսիայի Սենատի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի Սենատի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։

«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու նրա անվտանգությունը»,- գրել է Լարշեն Twitter-ում` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։

 

  • Կիսվել: