Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ավելի քան 3000 անդամներ պեդոֆիլիայի հակում են ունեցել
Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու անկախ հանձնաժքողովը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ եկեղեցու ավելի քան 3000 անդամներ պեդոֆիլիայի հակում են ունեցել։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսը։
Հետաքննությունը տևել է 2․5 տարի։ Այն գնահատել է 1950 թվականից մինչ օրս ընկած ժամանակաշրջանը՝ հիմնվելով եկեղեցական, դատական և ոստիկանական արխիվների, ինչպես նաև վկաների հետ հարցազրույցների վրա։ Հանձնաժողովի նախագահ Ժան-Մարկ Սովան հայտնել է, որ քննությունը բացահայտել է շուրջ 3200 պեդոֆիլի եկեղեցու շարքերում։