կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Ֆրանսիայի իշխանություններն ի գիտություն կընդունեն ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքներ

Ֆրանսիայի իշխանություններն ի գիտություն կընդունեն ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքներ

Ֆրանսիայի իշխանություններն ի գիտություն կընդունեն ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ՌԴ-ում նախագահական ընտրությունների ակնկալվող արդյունքները, որոնցով Վլադիմիր Պուտինը հինգերորդ ժամկետով կմնա Ռուսաստանի Դաշնության նախագահ»,- նշված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարության գնահատմամբ, սակայն, Ռուսաստանում ընտրությունները «միջազգային նորմերի խախտումներով են անցել», «ազատ ու ժողովրդավարական» ընտրությունների անցկացման պայմաններ չեն ապահովվել։

  • Կիսվել: