Ֆրանսիայի բազմաթիվ պետական կառույցների առցանց ռեսուրսները ենթարկվել են հզոր կիբերհարձակման
Ֆրանսիայի բազմաթիվ պետական կառույցների առցանց ռեսուրսները ենթարկվել են հզոր կիբերհարձակման։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հարձակումը սկսվել է կիրակի երեկոյան։ Այժմ հաքերների գործողություններից վնասը հասցվել է նվազագույնի, վերականգնվել է հասանելիությունը պետական տեղեկատվական ռեսուրսներին, պարզաբանել է BFMTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պետական կառույցները ենթարկվել են DDoS հարձակման, որի ժամանակ ինտերնետ ռեսուրսի բազմաթիվ հարցումները հանգեցնում են դրա գերծանրաբեռնմանը։