շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան իրենց քաղաքացիներին հորդորում են լքել Բելառուսը

Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան իրենց քաղաքացիներին հորդորում են լքել Բելառուսը

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ պայմանավորված Ուկրաինայում ռազմական գործողություններով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խորհուրդ չի տրվում որևէ ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկում ենք առանց հապաղելու երկիրը լքել մեքենաների համար նախատեսված ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով՛՛:

Բացի այդ՝ նախարարությունը նաև զգուշացնում է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։

Նշենք, որ նման կոչով՝ ուղղված իր քաղաքացիներն, հանդես է եկել նաև Կանադայի ԱԳՆ-ն:
 
Բացի այդ՝ Գերմանիայի իշխանությունները ևս կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսի տարածքը ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով
 

  • Կիսվել: