Ֆորդոյի միջուկային օբյեկտը՝ հարվածից հետո. IRNA–ն ռեպորտաժ է պատրաստել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակիցը վաղ առավոտյան ռեպորտաժ է պատրաստել Թեհրան-Ղոմ ճանապարհին, որի մոտակայքում գտնվում է Ֆորդոյի միջուկային օբյեկտը։ Ռեպորտաժում ցուցադրվում են ոչ այդքան ուժեղ ծխի կադրեր, որոնք, ըստ թղթակցի՝ այդ օբյեկտի ՀՕՊ-ի համակարգին հասցված հարվածից է։ Խոսք է գնում, որ տեղում լսվել է ոչ այդքան ուժեղ վեց պայթյունի ձայն»,– գրել է իրանագետը։