հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Forbes-ի ցուցակում ընդգրկված ուկրաինական գործարարը զոհվել է Նիկոլաևում

Forbes-ի ցուցակում ընդգրկված ուկրաինական գործարարը զոհվել է Նիկոլաևում

Ուկրաինայի հերոս, գործարար և «Նիբուլոն» ագրարային ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վադատուրսկին և նրա կինը զոհվել են Նիկոլաևում: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Երկիր» պարբերականը:
Թերթն իր հերթին մեջբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքը:
 
«Գիշերը Նիկոլաև քաղաքի գնդակոծության հետևանքով ողբերգական կերպով զոհվել են Ուկրաինայի հերոս, «Նիբուլոն» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Աֆանասևիչ Վադատուրսկին և նրա կինը՝ Ռաիսա Միխայլովնա Վադատուրսկայան», - ասել է Երմակը:
 
2020 թվականին Forbes Ուկրաինան Վադատուրսկու կարողությունը գնահատել է 450 մլն դոլար: Նա հացահատիկի առևտրով զբաղվող խոշորագույն ընկերության սեփականատերն էր:

  • Կիսվել: