ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Երեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կլինի Թուրքիայում՝ Անկարայում, որտեղ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ելույթ կունենա գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք պաշտպանական արդյունաբերության համաժողովում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեման կլինի դաշինքի եվրոպական երկրների ռազմական ծախսերի ավելացումը։

 

  • Կիսվել: