շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Fly One-ի Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները չեղարկվել են Իրանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով

Fly One-ի Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները չեղարկվել են Իրանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրինության տվյալներով՝ Իրանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Fly One-ի Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները չեղարկվել են։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են ուրբաթ առավոտյան Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի, ինչպես նաև երեք միջուկային ֆիզիկոսների մահվան մասին։

Բացի այդ, Իրանի զինված ուժերի հայտարարության համաձայն, Իսրայելի հարվածները ուղղված են եղել ոչ միայն միջուկային օբյեկտներին, այլև քաղաքացիական օբյեկտներին։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

 

  • Կիսվել: