շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆլորիդայում նավակի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել

Ֆլորիդայում նավակի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նավամատույցում նավակը պայթել է, 4 մարդ ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Դեյթոն-Բիչ քաղաքի իրավապահներին:

 

Դեպքը տեղի է ունեցել Գալիֆաքս նավահանգստում: Նավակը պայթել է այն բանից հետո, երբ այն լիցքավորել են և փորձել գործարկել:
Տուժածներից մեկի՝ այրվածքներ ստացած 50-ամյա մի կնոջ Օռլանդոյի բուժկենտրոն են տեղափոխել ավիացիայով: Մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում:

 

Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: