երկուշաբթի, փետրվար 26
26 / 2 / 2024
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է իր երկրի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը շարունակելու մասին

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է իր երկրի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը շարունակելու մասին

Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը: Այս մասին ֆիննական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ՆԱՏՕ-ի ճանապարհը փակ չէ մեզանից ոչ մեկի համար»,-նշել է նա:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ եռակողմ բանակցությունների կասեցումը՝ նա նշել է. «Մենք պետք է գնահատենք իրավիճակը. արդյոք տեղի ունեցած իրադարձությունները երկարաժամկետ հեռանկարում կխոչընդոտեն շվեդական նախագծի առաջընթացը»:

Ավելի վաղ Հաավիստոն չի բացառել, որ եթե Թուրքիան չվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության փասատաթուղթը, Ֆինլանդիան կարող է դիտարկել առանձին անդամակցելու հնարավորությունը:

 

  • Կիսվել: