ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին կմասնակցեն որպես դաշինքի լիիրավ անդամներ. Նիինիստյո

Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին կմասնակցեն որպես դաշինքի լիիրավ անդամներ. Նիինիստյո

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ իր երկիրը և հարևան Շվեդիան հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեն արդեն որպես դաշինքի լիիրավ անդամներ։

Նախագահի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի 28 երկրներ, որոնք արդեն վավերացրել են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը, հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Չեմ կարծում, թե Էրդողանը կնահանջի հանրային կարծիքի ճնշման առաջ։ Ինչ-որ բան տեղից կարող է շարժվել միայն, եթե առաջընթաց արձանագրվի ԱՄՆ-Թուրքիա երկկողմ բանակցություններում»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։

  • Կիսվել: