Ֆինլանդիան այսօր կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին
Սպասվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այսօր պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու երկրի մտադրության մասին, գրում են ֆիննական և համաշխարհային զլմ-ները։ Ֆիններից անմիջապես հետո շվեդները մտադիր են նույն հայտարարությունն անել։
Reuters-ը, վկայակոչելով միանգամից հինգ անանուն դիվանագետների, հաստատում է ենթադրությունները, որ Ֆինլանդիան և Շվեդիան շատ արագ կընդունվեն ՆԱՏՕ։