հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ֆիլիպիններում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ

Ֆիլիպիններում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ

Հուլիսի 27-ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Լուսոն կղզում: Այդ մասին են վկայում հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի ճշգրտված տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել Էր 7,3 մագնիտուդով ցնցման մասին: Ըստ ճշգրտված տեղեկատվության՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Տայումի մունցիպալիետից (բնակչությունն ավելի քան 14,8 հազար, Աբրայի նահանգ) 3 կիլիոմետր դեպի հյուսիս – արեւելք: Օջախն ընկած Է եղել 17 կիլոմետր խորության վրա: Տարբեր ինտենսիվության ցնցումներ են զգացվել նահանգի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ Մանիլայում, ինչի հետեւանքով ոչ տեւական ժամակով կանգնեցվել Է մայրաքաղաքի մետրոյի գնացքների երթեւեկությունը: Մասնագետները չեն բացառում կրկնական երկրաշարժերի հավանականությունը:

Մինչ այս պահը գրանցվել Է 2,1 մագնիտուդով եւս երկու թույլ ցնցում հարեւան Դանգլասի մունիցիպալիտետում: Տուժածների եւ ավերածությունների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Դրա հետ մեկտեղ սոցիալական ցանցերում հրապարակվում են Աբրայի որոշ շրջաննեում գտնվող քանդված տների լուսակարներ։

  • Կիսվել: