երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի

Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի

Փետրվարի 6-ին Ֆիլիպինների հարավային Դավաո դե Օրո նահանգի հանքարդյունաբերական քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, հայտնում է Տարածաշրջանային աղետների կառավարման գործակալությունը։

Փրկարարները շարունակում են ևս ինը մարդու որոնումները, որոնք անհայտ կորած են համարվում։

Փետրվարի 6-ին օրեր շարունակ եկած անձրևի պատճառով ժայռերի, հողի և ծառերի բեկորները սահեցին լեռան լանջից՝ թաղելով տներ և մեքենաներ, այդ թվում երկու ավտոբուսներ, որոնք օգտագործվում էին աշխատողներին հանքավայր տեղափոխելու համար, հաղորդում է Xinhua-ն:

Մահացածների թվում են հանքափորները, ովքեր եղել են այս ավտոբուսներում։ 32 մարդ վիրավորվել է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: