երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի

Ֆիլիպինների հարավի Մինդանաո կղզում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, 36 մարդու որոնումները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABS-CBN News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ զոհվածների մեծ մասը դարձել են երկրաշարժի հետևանքով առաջացած սողանքների և շենքերի բեկորների անկման զոհեր: Բացի այդ, փրկարարները որոնում են 36 մարդու, որոնք մնացել են սողանքների տակ: Մասնագետներն առայժմ կյանքի նշաններ չեն հայտնաբերել այդ վայրերում:

Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան Մինդանաո կղզու հարավային ափի մոտ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ վնասվել է 2500 տուն, որոնցից 460-ը լիովին ավերվել է: Առավել մեծ վնաս է հասցվել Դավաո Օքսիդենտալի և Սարանգանիի նահանգներին, ինչպես նաև կղզու հարավի Խեներալ Սանտոս քաղաքին: Տարերքի հետևանքներից տուժել է Ֆիլիպինների տարածաշրջանի ավելի քան 735 000 բնակիչ:

  • Կիսվել: