կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայում

Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում՝ Քահրամանմարաշից 6 կմ հեռավորության վրա, 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հալեպում:

Հայտնի է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 1 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3703-ի, Սիրիայում՝ 1712-ի։

 

  • Կիսվել: