Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով
Ռուսաստանի ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի, իսկ դրանք խափանելու սադրիչ փորձերը կկասեցվեն: Այս մասին «Յունաշև LIVE»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում եվրոպացիները կճանաչեն, թե չեն ճանաչի (ընտրությունների արդյունքները-խմբ.), մեզ համար տասներորդական նշանակություն ունի։ Մենք ունենք մեր քաղաքական համակարգը, մեր քաղաքական գործընթացը։ Եվ ընտրարշավն ընթանում է ամբողջ թափով»:
Իսկ ինչ վերաբերում է տարբեր սադրիչ փորձերին, ըստ Պեսկովի՝ «դրանք եղել են, կան և կլինեն. մենք այդ առումով մեծ փորձ ունենք»։
«Հետևաբար, բոլորը, ով պետք է, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»,-նշել է նա:



