շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպայի խորհրդում ՌԴ-ի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել. ԵԽ-ի պարզաբանումը

Եվրոպայի խորհրդում ՌԴ-ի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել. ԵԽ-ի պարզաբանումը

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել: այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Ռուսաստանի Դաշնության համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական միջոց է, այլ ժամանակավոր, որը բաց է թողնում կապի ուղիները՛՛:

  • Կիսվել: