շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրոպական էներգետիկ համակարգի ղեկավարը Սերբիայի համար ռուսական գազի գինն անհավանական է համարել

Եվրոպական էներգետիկ համակարգի ղեկավարը Սերբիայի համար ռուսական գազի գինն անհավանական է համարել

Ռուսական գազի գինը Սերբիայի համար անհավանական է այսօրվա պայմաններում։

Այս մասին «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական էներգետիկ ընկերակցության (ԵԷԸ) ղեկավար Յանեզ Կոպաչը։
 
«Այսօրվա պայմաններում 270 դոլար գինը, աներևակայելի ցածր է: Հավանաբար, այս պահին ռուսական գազի ոչ մի գնորդ երկիր չունի նման շահավետ գին, այն շատ ավելի ցածր է, քան շուկայական արժեքը: Պարոն Ալեքսանդր Վուչիչը անհավանական հեղաշրջում է արել սերբ գազ սպառողների և իր հեղինակության համար։ Սերբիան այժմ պաշտպանված է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի փոթորիկներից»,- ասել է Կոպաչը։
 
Նա հույս է հայտնել, որ 2022 թվականի ապրիլից հետո գազի շուկայական գները կնվազեն։ ԵՏՄ ղեկավարը նաև կողմ է արտահայտվել «Բալկանյան հոսքին» ոչ միայն Ռուսաստանին, այլև գազի մյուս մատակարարներին հասանելիությանը: Բացի այդ, նա կասկած է հայտնել Սերբիայում ԱԷԿ-ի կառուցման հնարավորության վերաբերյալ:
 
«ԱԷԿ-ի կառուցումը դժվար խնդիր է, շարունակվում է երկար տարիներ, շատ թանկ է, և դրա համար անհրաժեշտ են ինժեներական գիտելիքներ, որոնք գոյություն են ունեցել Հարավսլավիայում, բայց այդ տարածքներում նման կառույցներ վաղուց չկան։ Հնարավոր է, որ ավելի իրատեսական է մտածել փոքր մոդուլային ռեակտորների մասին, թեև այդ տեխնոլոգիաները ևս բավականաչափ զարգացած չեն», - ասել է Կոպաչը։
 
Նա հայտնել է նաև, որ այսօր, լրանում է ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում իր մանդատի ժամկետը: Կոպաչը խուսափել է մեկնաբանել, որ իրեն կփոխարինի Լեհաստանի ներկայացուցիչը։
 
Հիշեցնենք, նոյեմբերի 25-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Վուչիչի բանակցությունների արդյունքում Ռուսաստանը Սերբիայի համար պահպանել է գազի գինը 270 դոլար՝ վեց ձմեռային ամիսների համար, որից հետո Բելգրադը Մոսկվայից երկարաժամկետ պայմանագրով բարենպաստ պայմաններ կստանա: Վուչիչի կարծիքով ՝ այդ պայմանները բացառիկ են։

  • Կիսվել: