Եվրոպական 11 երկրներ ցանկանում են խստացնել ռուսների համար Շենգենյան գոտի մուտքի կանոնները․Politico
Ամառային արձակուրդների սեզոնին ընդառաջ՝ եվրոպական առնվազն 11 պետություն ԵՄ ղեկավարությունից պահանջում է խստացնել ռուս զբոսաշրջիկների համար Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները։
Պարբերականի տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասին և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններին ուղղված համատեղ նամակում Բալթյան երկրների, Չեխիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Իսլանդիայի և Նորվեգիայի նախարարները պահանջել են վերանայել Ռուսաստանի նկատմամբ վիզային քաղաքականությունը։
Այնուամենայնիվ, դիմումը չստորագրած երկրների ներկայացուցիչները կոչ են անում չշտապել և հարցին մոտենալ զգուշորեն։


