Եվրամիությունը կավելացնի ծառայողների թիվը Թուրքիա-Բուլղարիա սահմանին
Եվրամիության (ԵՄ) սահմանային արտաքիին անվտանգության հարցերով զբաղվող «Frontex» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիա-Բուլղարիա սահմանին ծառայություն իրականացնող անձնակազմի թիվը եռակի կավելանա, գրում է ermenihaber.am-ը:
Ըստ գործակալության՝ այդ քայլն արվում է Թուրքիայի տարածքից անօրինական ներգաղթը Եվրոպա կասեցնելու նպատակով:
Նշվում է, որ իսկույն նման որոշում է կայացվել, երբ Բուլղարիան մասնակիորեն միացել է ԵՄ շենգենյան գոտուն:
«Frontex»-ի տվյալների համաձայն՝ միայն 2023-ին Եվրոպայի տարածք անօրինական ճանապարհներով մուտք գործած մարդկանց թիվը հասել է 380.000-ի, ինչը 2016-ի միգրացիոն ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվել:
Բացի այդ ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Եվրոպայում ապաստանահայցման դիմումների՝ Թուրքիայից ստացված քանակը մեծանում է:
Թուրքական մեդիայում նման որոշման մասին լուրերը հիմնականում ունեցել են հետևյալ վերնագիրը. «Մինչ թուրքերը փախչում են եվրոպա՝ Եվրամիությունը անձնակազմ է կուտակում Թուրքիայի հետ սահմանին»: